«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը




«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը, այս մասին հայտարարված է երգչուհու ինստագրամյան էջում:

«Սիրելիներս, անսահման ուրախ եմ ու երջանիկ, որ հենց ես եմ ներկայացնելու Երկիրս՝ Հայաստանս, այս հեղինակավոր մրցույթում: Մաղթեք ինձ հաջողություն եզրափակչում»,-գրել է նա:


Ապրիլի 8-ին կայացել էր «Նոր Ալիք» Միջազգային մրցույթի Հայաստանի ազգային նախընտրական փուլը: Անահիտ Հակոբյանն ու Մովսես Մովսիսյանը ընտրվել էին մրցույթի հաջորդ փուլին մասնակցելու համար, որը կայացավ այս ամիս՝ Մոսկվայում:

Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-ից 27-ը: