Home Միջազգային Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ հյուրանոց են կառուցում Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափին
Home Միջազգային Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ հյուրանոց են կառուցում Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափին

Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ հյուրանոց են կառուցում Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափին




«Ալ-Նասր»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, շքեղ հյուրանոց են կառուցում Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափին, հայտնում է Samaa TV-ն։



Ռոդրիգեսը Instagram-ի Stories բաժնում հրապարակել է մի քանի տեսանյութ, որոնք ցույց են տալիս շինարարության առաջընթացը․ նա դրանք մակագրել է՝ «Կառուցում ենք նոր դրախտ»՝ նշելով Ռոնալդուին, ով, նույնպես, երեւում է տեսանյութերում:



Նրանց Visit Red Sea ընկերությունը գտնվում է Ումլուջի եւ Ալվաջի միջեւ եւ խոստանում է «նրբագեղ ապրելակերպ՝ փիրուզագույն ջրերի մեջ, որոնք պատում են ձեր զգայարանները»: Instagram-ի էջը նաեւ գովազդում է այնտեղ անելու մի շարք գործողություններ, այդ թվում՝ վինդսերֆինգ, դայվինգ կամ պարզապես՝ հանգիստ լողափին:



Ըստ երեւույթին, այս նախագիծը վերջին բիզնես նախաձեռնությունն է, որը Ռոնալդուն ձեռնարկել է Ջորջինայի հետ: