Բեյոնսեն մերկացել է իր նոր՝ Cowboy Carter ալբոմի շապիկի համար

Բեյոնսեն մերկացել է իր նոր՝ Cowboy Carter ալբոմի շապիկի համար՝ ծածկվելով իր օրիորդական անունը կրող ժապավենով։
Լուսանկարում Բեյը ներկայանում է որպես Վեներա՝ աֆրո հյուսքերով, իսկ ձեռքին՝ վառվող ծխախոտ: Նրա մարմինը ծածկված է ժապավենով, որի վրա գրված է «act ii BEYINCÉ»՝ նրա օրիորդական անունը:

Սելեստին Բեյոնսե անունով ծնված արտիստը բացատրել է, որ իր եւ իր ընտանիքի անդամներից մի քանիսի ազգանունը սխալ է տպագրվել ծննդյան վկայականում։
Ավելի վաղ Բեյոնսեն ներկայացրել էր ալբոմի առաջին շապիկը` հայտարարելով, որ այն կթողարկվի մարտի 29-ին:
Նա ներկայացել էր ռոդեոյի թագուհու կերպարում՝ կարմիր, սպիտակ եւ կապույտ անսամբլով:


