Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Գևորգ Ղարիբյանը, մի խումբ այլ մարզիկներ ու մարզիչներ N զորամաս են այցելել, զրուցել զինծառայողների հետՉեմպիոններ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Գևորգ Ղարիբյանը, մի խումբ այլ մարզիկներ ու մարզիչներ N զորամաս են այցելել, զրուցել զինծառայողների հետՊաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․
«ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նորայր Հախոյանը, աշխարհի գավաթի և Եվրոպայի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի 23 տարեկանների բրոնզե մեդալակիր Սամվել Գրիգորյանը, աշխարհի 23 տարեկանների արծաթե մեդալակիր, զինվորականների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանը, 23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր Դավիթ Օվասապյանը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը, բժիշկ Թելման Սարգսյանը և Դիլիջանի ըմբշամարտի դպրոցի տնօրեն Սասուն Ղամբարյանը։
Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում նահատակված զինծառայողներին նվիրված հուշապատին։
Մարզիկները զրուցել են պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ճաշել նրանց հետ, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին և ներկայացրել սպորտում հաջողելու իրենց պատմությունները»։
Այցի ավարտին չեմպիոնները շնորհակալություն են հայտնել զինվորներին և մաղթել բարի ծառայություն»:
Կարդա նաև
Դերասանուհի Ռոզա Դավթյանի ամուսինը ռուսաստանցի գործարար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Get link
- X
- Other Apps
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps