Home Մշակույթ Երևանում տեղի կունենա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը
Home Մշակույթ Երևանում տեղի կունենա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը

Երևանում տեղի կունենա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը




ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ նախարարության աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ տեղի կունենա «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

«Նռան գույնը» ներկայացումը յուրօրինակ երկխոսություն է տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև. այն համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրոերաժշտության հետ: Սա փորձ է՝ բեմից հանդիսատեսին փոխանցելու Սերգեյ Փարաջանովի արվեստի ամբողջ պոեզիան:

Նախագծի համակազմակերպիչներն են Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը։ Նախագծի գործընկերն է Ժողովրդական երգի, պարի ազգային կենտրոնը։

Հաղորդագրությունում նշված է նաև, որ «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը կայացել է հունվարի 19-ին և 20-ին Ֆրանսիայի Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում: