Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսի արժեքը սկսվում է 490 եվրոյից
- Get link
- X
- Other Apps
Երգչուհի Սիրուշոն ևս կոչ է անում մասնակցել Ջահերով երթին
- Get link
- X
- Other Apps
Wing 21-ը՝ 6 ամիս դեպրեսիայում լինելու, տղամարդու հաշիվ չփակելու, իր բիզնեսի մասին
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

hraparak.am-ը գրում է․
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային ճանապարհի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքները վաղուց մեկնարկել են եւ արդեն ավարտին են մոտենում։ Նկարահանումները սկսվել են 2024 թվականի հունվարի 18-ին և ավարտվելու են փետրվարի 15-ին՝ այսօր։ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի առաջնախաղը նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերին՝ Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ։
1 ժամ 55 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլմի բյուջեն 90 մլն դրամ է, որից 40 մլն դրամը տրամադրել է ազգային կինոկենտրոնը։ Բյուջեի մնացած մասը համալրվել է (համալրվում է) անհատ ձեռներեցների միջոցով։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին Նազիկն է, ով մարմավորում է հայ կնոջ կերպարը, որը կարող է լինել ուժեղ, կամային հատկություններով, միաժամանակ ունենալ ընտանիք՝ ամուսին ու երեխաներ:
Ֆիլմը, որ էկրան կբարձրանա այս տարվա սեպտեմբերին, նկարահանում է «Մաքսիմ պրոդաքշն»-ը՝ համագործակցելով «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության հետ: Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստին Գյումրիում նախատեսվող նկարահանումների համար ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից ֆիլմին հատկացվեց 2 մլն 200 հազար դրամ: «Բոլորս հպարտ ենք, ուրախ ենք, որ ունենք Նազիկ Ավդալյան։ Մեր սպորտսմենի մասին ֆիլմ է նկարահանվում։ Այն նկարահանվում է Գյումրիում, դիմել են համայնքապետին՝ օգնության։ Ֆիլմի նկարահանմանը մասնակցում են 40 հոգի, խնդրել են ընթրիքի ծախսը և քնելավարձը կատարվի համայնքի կողմից լինի։ Մենք կարողանանք գոնե այսպես օգնել մեր Նազիկի ֆիլմը լույս աշխարհ բերելուն»,-ասաց Գյումրու քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կարդա նաև
Հայտնիներից ովքեր են ներկա գտնվել դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքին