Home Մշակույթ Տեղի կունենա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան
Home Մշակույթ Տեղի կունենա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան

Տեղի կունենա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան




Փետրվարի 22-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։ Այն կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներ՝ սոպրանո Յոհանա Վինքել (Գերմանիա), կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայան (Գերմանիա) տենոր Բենեդիքթ Հայմես (Միացյալ Թագավորություն), բաս Փիթեր Հարվեյ (Միացյալ Թագավորություն)։ Դիրիժոր՝ Ֆրից Կրեմեր (Գերմանիա)։

Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության գերագույն նվաճումներից մեկը։ Կոմպոզիցիան ավարտվել է 1749 թվականին՝ կոմպոզիտորի մահից մեկ տարի առաջ, և մեծ մասամբ հիմնված է եղել ավելի վաղ ստեղծագործությունների վրա։ Կոմպոզիցիայի առավել անսովոր բնութագրիչներից է նրա մասշտաբը. կատարման ընդհանուր ժամանակը մոտ երկու ժամ է։ Այս ստեղծագործությունը, հավանաբար, երբեք ամբողջությամբ չի կատարվել Բախի կենդանության օրոք: Ամենավաղ վավերագրված ամբողջական կատարումը տեղի է ունեցել 1859 թվականին: Տասնյակ ձայնագրություններ այն դարձրել են Բախի ամենահայտնի վոկալ ստեղծագործություններից:

2015թ.-ին «Սի մինոր Մեսսա»-ի՝ Բախի անձնական ձեռագիրը, որը պահվում էր Բեռլինի պետական գրադարանում, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ռեգիստրում, որը մշակութային նշանակություն ունեցող փաստաթղթերն ու ձեռագրերը պահպանելու ծրագիր է: