Home Միջազգային Կիրկորովն անհետացել է «Ոսկե գրամոֆոնի» համերգային պաստառից
Home Միջազգային Կիրկորովն անհետացել է «Ոսկե գրամոֆոնի» համերգային պաստառից

Կիրկորովն անհետացել է «Ոսկե գրամոֆոնի» համերգային պաստառից




Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Ֆիլիպ Կիրկորովն անհետացել է «Ոսկե գրամոֆոնի» համերգային պաստառից։ Միջոցառումը նախատեսված է փետրվարի 25-ին՝ Սանկտ Պետերբուրգում, գրում է «Фонтанка»-ն։

Դեկտեմբերի 27-ին հրապարակված պաստառում Նիկոլայ Բասկովի, Իրինա Դուբցովայի, Սերգեյ Լազարեւի եւ Մարի Կրայմբրերիի կողքին պատկերված էր նաեւ Կիրկորովը, սակայն ներկայիս պաստառին արտիստը չի երեւում։



Ռուսական մեդիաընկերության մամուլի ծառայությունը չի կարողացել մեկնաբանել՝ արդյոք Կիրկորովը կմասնակցի՞ համերգին, թե՞ ոչ։



Հիշեցնենք, որ Կիրկորովը եւ մի շարք աստղեր մասնակցել էին ռուս բլոգեր, հաղորդավարուհի Անաստասիա Իվլեեւայի «մերկ» երեկույթին, որից հետո արտիստներից շատերի համերգները չեղարկվել էին, եւ նրանք դուրս էին մնացել ամանորյա հեռուստաշոուներից։ Շատերը, մասնավորապես Ֆիլիպ Կիրկորովը, կորցրել են գովազդային պայմանագրերը, իսկ նրա կատարումները հանվել էին Առաջին ալիքի Սուրբ Ծննդյան համերգի եթերից։