DJ Վակցինան շնորհակալություն է հայտնել սիրելիին՝ «լավի հանդեպ հավատը» վերադարձնելու համար

DJ Վակցինան Instagram-ում կիսվել է ընտանեկան կադրերով ու շնորհակալություն հայտնել սիրելիին՝ «լավի հանդեպ հավատը» իրեն վերադարձնելու համար։ Լուսանկարներում Վակցինան (Արուսիկ Մկրտչյան) երեխաների ու սիրելիի հետ է։ Հրապարակմանը կից հայտնի դիջեյը գրել է․
«Իմ կյանքի պատմությունը չունի ստանդարտ ընթացք, չի եղել հեշտ, չի եղել հեքիաթային, եղել է այնպիսին, ինչպին պետք է լիներ։ Նախ եւ առաջ, ինձ չեն սովորեցրել, որ մարդիկ լինում են տարբեր, եւ պետք չէ բոլորին նվիրվել եւ մտածել՝ ազնիվ են, արդար կամ 1 երեսով»։
Посмотреть эту публикацию в Instagram
Ես շնորհակալ եմ այժմ իմ կողքին գտնվող իսկական մարդկանց, հատկապես Հովո Ամիրյանին, որ վերադարձրեց հավատը լավի հանդեպ։ Ես քեզ շատ սիրում եմ ու ուզում եմ՝ միշտ այդքան ուժեղ, սթափ, սրտացավ ու մեր կողքին լինես»,-եզրափակել է Արուսիկը։




