Արմեն Պետրոսյանը հայտնել է իր եւ Անի Երանյանի նոր համագործակցության մասին
Посмотреть эту публикацию в Instagram
«Սկսեցինք մեր նոր հաղորդումը` Travel Time with Ani and Mench (Ճամփորդության ժամ՝ Անիի ու Մենչի հետ․ խմբ․)»,-Անիի եւ ստեղծագործական թիմի հետ համատեղ լուսանկարին կից գրել է Մենչը։ Պրոդյուսրը նաեւ հավելել է, որ հաղորդումը հասանելի կլինի մարտ ամսից։ Անին եւս Բըրբանքի օդանավակայանից հրապարակումներ է արել։ Դերասանուհու էջից պարզ է դառնում, որ հաղորդման առաջին կանգառը Սոլթ Լեյք Սիթին է։
Հավելենք, որ Անի Երանյանն ու Արմեն Պետրոսյանը երկար տարիներ համագործակցել են հայկական եթերում կուլտային դարձած «Ֆուլ Հաուս» սիթքոմի շուրջ։





