Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Պարը պարի»
Նանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Պարը պարի» երգի հիման վրա։ Այն պատանի երգչուհու համար հեղինակել են Նիկ Էգիբյանն ու Վլադիմիր Պողոսյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։
Հոլովակում Նանուլը ներկայանում է վառ ու տարբերվող կերպարներով, որոնք խելահեղ պարային ռիթմերի հետ, էլ ավելի գունեղ ու պայծառ են դարձնում հոլովակը։
Երգչուհին կերպարների շուրջ աշխատել է դիզայներ Մանուկ Ալեքսանյանի հետ, իսկ աշխույժ հոլովակի պարային հատվածը բեմադրել են Վիկա Մարտիրոսյանն ու Սարգիս Երիցյանը։




