Ռոնալդուն խփել է 50-րդ գոլը 2023 թվականին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոնալդուն խփել է 50-րդ գոլը 2023 թվականին




«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր 50-րդ գոլը 2023 թվականին։ 38-ամյա պորտուգալացին Սաուդյան Արաբիայի գավաթի քառորդ եզրափակչի խաղում գոլի հեղինակ է դարձել «Ալ Շաբաբի» դեմ խաղում։

Այսպիսով, Ռոնալդուն շրջանցեց հարձակվողներ Հարի Քեյնին և Կիլիան Մբապեին, ովքեր 49-ական գոլ են խփել ակումբի և հավաքականի կազմում, և հավասարվեց հարձակվող Էրլինգ Հոլանդին (50 գոլ):

«Ալ Նասրում» 5-2 հաշվով հաղթեց «Ալ Շաբաբին» և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ

Հիշեցնենք, որ Ռոնալդուն սաուդյան ակումբում է հանդես գալիս 2023 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։