Քորթնի Քարդաշյանն իր ընտանիքի համար հայկական ավանդական ընթրիք է կազմակերպել - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քորթնի Քարդաշյանն իր ընտանիքի համար հայկական ավանդական ընթրիք է կազմակերպել




Քորթնի Քարդաշյանն իր ընտանիքի համար հայկական ավանդական ընթրիք է կազմակերպել։ Հեռուստաաստղն այս իրադարձությամբ կիսվել է իր Instagram-յան էջի Stories բաժնում։

Կադրերից մեկում պատկերված է թարմ սպանախով լի ափսե, որը նման է ջեռոցում պատրաստված ինչ-որ բանի եւ մսի փոխարինող: «Հայկական ուտելիք… բայց դարձրեք այն վեգան @chefkla»,- գրել է Քարադաշյանը՝ նշելով շեֆ-խոհարար Քրիստիաննա Ույին։



Բացի հիանալի տեսք ունեցող տորտիլյաներից, լոլիկից եւ պղպեղից, որոնք ցողված են սոուսով, կար նաեւ մի հսկայական ափսեով բրինձ, եւ կարծես թե, սոուսի մեջ սիսեռ։



Նա նաեւ կիսվել է շեֆ-խոհարար К -ի (Քրիստիաննա Ույ) պատրաստած վեգան փախլավայի լուսանկարով:

Շեֆ К.-ն, ով պատրաստել է Քարդաշյան/Ջեններ ընտանիքի մյուս անդամների համար, նույնպես կիսվել է Քորթնիի գրառումներով իր Instagram-ում։