Ալեքսանդր Բաբասյանը՝ Էթերի Ոսկանյանի, նոր նախագծի և որդու մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալեքսանդր Բաբասյանը՝ Էթերի Ոսկանյանի, նոր նախագծի և որդու մասին




Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգն այսօր լսարանին է ներկայացնելու նոր հեռուստանախագիծ՝ «Երեք Նամակ Բելլայից», որի գլխավոր դերակատարներից է դերասան Ալեքսանդր Բաբասյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսել է գլխավոր հերոսուհու՝ Էթերի Ոսկանյանի հետ համագործակցության, նախագծի, զբաղվածության և որդու հետ հարաբերությունների մասին:

«Այս նախագծում ես իրավաբան եմ, կայացած, լուրջ անձնավորություն, որն ունի իր նպատակները, առաջնահերթությունները և հստակ պատկերացումները կյանքի մասին: Այս նախագծի շրջանակում հիմնական կերպարային գիծս Էթերի Ոսկանյանի հետ է, որն իմ սիրելի է, բայց ինչ-ինչ իրավիճակներով պայմանավորված միակողմանի սիրո մասին է խոսքը»,- ասաց Ալեքսանդր Բաբասյանը:

Խոսելով Էթերի Ոսկանյանի հետ դերասանական տանդեմի մասին՝ դերասանը նշեց, որ նկարահանման հրապարակում ամեն բան հարթ է ընթանում:

«Իմ խաղի և կերպարի մասով կարող եմ ասել, որ ամեն բան հարթ է ընթանում, ռեժիսորն ինձնից գոհ է, հետևաբար նաև Էթերիի հետ համագործակցությունը կարծում եմ, որ ստացված է: Հետաքրքիր լուծումներ կան, սցենարը ևս գրավիչ է: Միշտ փորձում եմ մարմնավորել կերպարներ, որոնք հիշվելու են և այդ կերպարների մասին խոսվելու է»,- նշեց նա:

Դերասանը հավելեց, որ այս փուլում իր զբաղվածությունը շատ է և մի քանի նախագծեր իրականացնում է միաժամանակ:

«Բոլորը գիտեն՝ ինչքան շատ ժամանակ է պահանջում հեռուստատեսային արտադրանքը, այս նախագիծը ևս բացառություն չէ: Միաժամանակ ես ունեմ մի քանի նախագծեր, որոնք պետք է իրականացնեմ, դրանցից մեկն էլ արտերկրում է, իսկ նմանօրինակ զբաղվածության պարագայում ես քնում եմ մոտ 3 ժամ, չնայած այս ամենին ամեն ազատ րոպեն փորձում եմ տրամադրել որդուս»,- ասաց Ալեքսանդր Բաբասյանը:

Նա նաև հավելեց, որ որդու հետ ժամանակ անցկացնելը առաջնահերթություն է և շատ կարևոր է:

«Ցանկացած ազատ րոպե, օր ես օգտագործում եմ նրա հետ ժամանակ անցկացնելու համար: Մենք շատ ենք խոսում, քննարկում տարբեր հարցեր: Նա դեռ 8 տարեկան է, բայց իրեն դուր է գալիս, որ իրեն ևս ճանաչում են, գիտեն, իսկ ժամանակին նա ևս մտածում էր այս ոլորտի մասին, բայց այժմ ցանկանում է հնագետ դառնալ: Ինձ մեկ անգամ ասել է, որ պետք է հնագետ դառնա, Հայաստանում նաֆթ գտնի, որն էլ կօգնի պետության զարգացմանը»,- նշեց նա: