Հայտնիներ ովքեր 2022-ին բալիկ ունեցան
Ամփոփելով 2022-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր բալիկ ունեցան 2022-ին։
Էմմա Շաբոյանը եւ Վահե Մկրտչյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել հունվարի 14-ին: Դերասանուհին ամուսնուն որդի է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 3,4կգ քաշով եւ 52սմ հասակով:
Դերասանուհի Անաիս Սարդարյանը երկրորգ անգամ մայր է դարձել։ Անաիսը, որը մեծացնում էր որդուն՝ Մոնթեին, դուստր է ունեցել ու նրան տվել է Լուսե անունը։
Ընտանիքում համալրման մասին Անաիսը հայտնել է ինստագրամյան էջում։ «10.02.2022: Այսուհետ իմ ամենասիրված օրը աշխարհում։ Լուսե»,- գրել է դերասանուհին։ Անաիսը մեկ այլ լուսանկար էլ է հրապարակել ու գրել․ «Արդեն երկու հրաշքների մայր եմ»։
Ընտանիքում համալրման մասին Անաիսը հայտնել է ինստագրամյան էջում։ «10.02.2022: Այսուհետ իմ ամենասիրված օրը աշխարհում։ Լուսե»,- գրել է դերասանուհին։ Անաիսը մեկ այլ լուսանկար էլ է հրապարակել ու գրել․ «Արդեն երկու հրաշքների մայր եմ»։
Մարտի 3-ին լույս աշխարհ է եկել ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանի չորրորդ երեխան: Նա որդի է ունեցել, որին տվել են Դավիթ անունը:
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մարտի 7-ին մայր է դարձել: Նա որդի է ունեցել:
Արփինե Հովհաննիսյանը 2020-ից ամուսնացած է «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հետ: Ի դեպ, երեխան լույս աշխարհ է եկել հենց Աստղիկ ԲԿ-ում:
Դերասան Հմայակ Հակոբյանի ընտանիքը համալրվել է։ Մարտի 12-ին լուսյ աշխարհ է եկել ընտանիքի երրորդ երեխան։

Դերասանուհի Տիրուհի Հակոբյանն առաջին անգամ մայր է դարձել։ Այս մասին տեղեկանում դերասանուհին հայտնել է մայիսի 21-ին:

2022-ին ծնվեց Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի եւ Մերի Ղազարյանի առաջնեկը։ Զույգը դուստր ծնվել է հունիսի 4-ին:
Ծնվել է երգչուհի Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի դուստրը։ Այս տեղեկությունը հայտնի դարձավ հունիսի 26-ին: Զույգն այդ պահին գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։

Դերասան Վահան Թովմասյանն ու նրա կինը՝ դիամահարդար Ջուլիետա Մխիթարյանը, ծնողներ են դարձել։ Զույգի երեխան լույս աշխարհ է եկել հունիսի 27-ին։

Հուլիսի 2-ին լույս աշխարհ է եկել ԱՄՆ–ում բնակություն հաստատած երգչուհի Լենա Ղազարյանի առաջնեկը`Նելլին:
Լենայի ամուսինն առաջնեկի ծննդյան կապակցությամբ կնոջը նվիրել է «Rolex» ֆիրմայի ժամացույց, որն էլ երգչուհին հրապարակել է ինստագրամյան իր էջում:

Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը ու նրա ամուսինը՝ դերասան Արթուր Գեղամյանը, երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Հուլիսի 12-ին, լույս աշխարհ է եկել զույգի որդին։

Երգիչ Արամ MP3-ը օգոստոսի 15-ին հայտնեց, որ ընտանիքում համալրում է եղել: Ծնվել է իրենց ընտանիքի երրորդ երեխան։
7

Նոյեմբերի 21-ին ույս աշխարհ է եկել երգչուհի Սոնա Ռուբենյանի դուստրը, այս մասին EXCLUSIVElife.am-ը տեղեկանում է երգչուհու ինստագրամյան էջից։
«Բարի գալուստ մեր լույս Մարի»,- գրել է երգչուհին՝ կից լուսանկար հրապարակելով։

Դեկտեմբերի 23-ին ծնվել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի և դերասանուհի Քրիստինե Եղոյանի 2-րդ երեխայն:
Քրիստինեն ինստագրամյան իր էջում նորածնի հետ լուսանկար է հրապարակել՝ հայտնելով դստեր անունը:
«Իմ Լյուսին ծնվեց»,-գրել է նա:











