«Խաղաղությունը բոլորիս երազանքն է. անկորուստ եւ ժպիտներով լի լինեն բոլորիս տները». Անի Երանյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Խաղաղությունը բոլորիս երազանքն է. անկորուստ եւ ժպիտներով լի լինեն բոլորիս տները». Անի Երանյան




Դերասանուհի Անի Երանյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։



«Ուզում եմ նոր էջից ու նոր գույներով ներկենք մեր կյանքը ու կիսատ չթողնենք ոչ մի էջ....

Խաղաղությունը բոլորիս երազանքն է. անկորուստ և ժպիտներով լի լինեն բոլորիս տները, ներենք միմյանց և սիրենք ու գնահատենք մեր հարազատներին ու սիրելիներին, չկորցնենք հավատը դեպի լավը, դեպի լուսավորը:


Շնորհակալ լինենք փորձություններին ` դրանցով մենք կոփվում, ուժեղանում և կերտվում ենք: Չվախենանք սխալվելուց և նոր քայլեր անելուց, չմոռանանք ամեն օր ասել որ սիրում ենք , գնահատենք ամեն պահը որ ապրում ենք ու ամենափոքր մանրուքի մեջ գտնենք հույս ու երջանկություն: Սա ընտանեկան տոն է ու թող էլ երբեք ոչ մի ճանապարհ փակ չլինի դեպի տուն: Գալդ բարի 2023։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Իմ Հայաստան , իմ հայեր», - հրապարակումը մակագրել է Անին։