Հեռուստաընկերության անունը չպետք է խաղային բիզնեսի անվամբ լինել. Պապոյան

Այսուհետ չենք կարող ունենալ խաղային բիզնեսի հայտնի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն։ ԱԺ արտահերթ նիստում ասաց իշխանական պատգամավոր, նախագծի հեղինակ Գևորգ Պապոյանը։
Նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ստիպված կլինեն փոխել իրենց անվանումները:
Նրա խոսքով` նույն անվանմամբ հեռուստատեսությունն անուղղակի կերպով գովազդ է ստացվում:




