Ընտանիքիս հետ իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին․ Հայկ Մարության - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ընտանիքիս հետ իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին․ Հայկ Մարության




Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն անդրադարձել է Արցախի շրջափակմանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արդեն յոթ օրից ավելի Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է: Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել ևս մի բնագիծ զիջել, կասկածել մեր նպատակների արդարացիության վրա, թուլացնել մեր կամքը:Դրան ի պատասխան պետք է ցույց տանք մեր հաստատակամությունը, վերահաստատենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախի հայությունը դա արել է բազմիցս, սրանից ավելի թեթև ու ավելի բարդ պայմաններում:

Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ընտանիքիս հետ իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին»: