Ինչ էլ որ պատահի… Ի՞նչ էր գրել Արթուր Գրիգորյանը դստերը՝ մահից առաջ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ էլ որ պատահի… Ի՞նչ էր գրել Արթուր Գրիգորյանը դստերը՝ մահից առաջ




Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է հոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի վերջին շնորհավորանքն իրեն:



«Եվ ինչ էլ որ պատահի, միշտ ուժեղ եղիր, այնպիսին, ինչպիսին որ կաս: Միշտ քո… »,- գրել էր հայրը:

«Հոկտեմբերի 19, 2021թ. Վերջին շնորհավորանքդ դարձավ պատգամ»,- գրել է Մանեն:

Նշենք, որ հայր ու դուստր շատ ջերմ հարաբերություններ ունեին և հաճախ էին միասին այցելում Արցախ:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին:

Ըստ տեղեկությունների՝ նա կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ վերջին շրջանում նրա վիճակը վատացել էր, և նա տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն: