Մոսկվայի Դինամոն հետաքրքրված է Մխիթարյանով - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոսկվայի Դինամոն հետաքրքրված է Մխիթարյանով




Մոսկվայի «Դինամոն» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին գրում է «РБ Спорт»-ը:

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: «Դինամոն» նրան պայմանագիր կարող է առաջարկել այս ամառ:
Նշենք, որ «Դինամոյի» մարզական տնօրեն Ժելկո Բուվաչն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», երբ Հենրիխը խաղում էր այնտեղ: