Տեսեք՝ մեքենայից ինչ տեսանյութ է հրապարակել Սիրուշոն Լևոն Քոչարյանի հետ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսեք՝ մեքենայից ինչ տեսանյութ է հրապարակել Սիրուշոն Լևոն Քոչարյանի հետ




Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ տեսանյութ է հրապարակել մեքենայից:

«Այդ սերունդը»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:


Նշենք, որ Սիրուշոն այն հայտնիներից է, ով չի սիրում խոսել իր անձնական կյանքից, երբեք ցույց չի տալիս իր որդիների դեմքերը:

Երգչուհին և ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, երբեմն հրապարակում են իրենց որդիների լուսանկարներն ու նրանց մասնակցությամբ տեսանյութերը, սակայն նրանք երբեք ցույց չեն տալիս նրանց դեմքը:

Հավելենք, որ տարիներ առաջ Sirushow-ի ժամանակ Սիրուշոն խոստովանել էր, որ միշտ փորձել է այնպես անել, որ իր երեխաները չտուժեն իր գործունեության պատճառով:

«Չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին, և դրա տրամաբանական շարունակությունն էլ այն է, որ չեմ ուզում հանրայնացնել նաև երեխայիս կյանքը:

Ես չեմ ուզում, որ իմ երեխան լինի հանրային և ճանաչված, չեմ ուզում, որ նա առանձնանա մյուսներից»,-խոստովանել էր երգչուհին: