Home ԼՈՒՐԵՐ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը. Նիկոլ Փաշինյան
Home ԼՈՒՐԵՐ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը. Նիկոլ Փաշինյան




Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրել խաղաղապահների մանդատը:

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով համանախագահները կոչ էին անում վերսկսել բանակցությունները»,-նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խաթարել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հոկտեմբերի 11-ի հայտարարությունները: «Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների շինծու դատավարությունները՝ դատապարտելով նրանց երկար տարիների ազատազրկման։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն հակաքարոզչության հետ, որ արվում է Ադրբեջանում ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,- նշեց Փաշինյանը։