Հայ հայտնիների բաց հետույքներն ու ամբողջովին մերկանալը, սեքսուալության կոչերն ու առանց գումար ծախսելու ապրելը․աստղային շաբաթվա ամփոփում. Starnews.am - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ հայտնիների բաց հետույքներն ու ամբողջովին մերկանալը, սեքսուալության կոչերն ու առանց գումար ծախսելու ապրելը․աստղային շաբաթվա ամփոփում. Starnews.am



Starnews.am-ը գրում է.

Starnews.am-ը ողջ շաբաթ հետևել և ձեր դատին է ներկայացրել աստղերի շաբաթվա առօրյայից որոշակի հատվածներ: Այս պահին փորձենք ամփոփել անցնող շաբաթը ու հակիրճ ներկայացնել շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները:

Շաբաթվա ամփոփումը ցանկանում ենք սկսել Լիլուի կերպարանափոխությամբ։ Մինչ ԱՄՆ մեկնելը Լիլուն Հայաստանում համարվում էր ամենասեքսուալ երգչուհիներից մեկը, սսակայն ամուսնությունից հետո նա կտրուկ փոխվեց ու դարձավ շարքային մի կեն, ով առաջին հայացքից հիշեցնում էր հոգսառատ տնային տնտեսուհու։ Մենք փորձել ենք բացահայտել, թե ինչո՞ւ նա դարձավ այդպիսին և ինչ տեսք ունի նա այսօր։ Հավելենք նաև, որ իր անխնամ տեսքը Լիլուն ընդգծում է, երբ Տիկ Տոկի համար տեսանյութեր է հրապարակում։

 
 Խոսելով կերպարանափոխությունից, պետք է նկատենք նաև երգչուհի Սրբուկի կերպարանափոխությունը, որը եղել է Լիլուին հակառակ։ Սրբուկը՝ լինելով աղքատ ընտանիքից, որոշել է, որ եթե այսօր գումար է վաստակում ու կարողանում է որոշակիորեն լինել խնամված ու ունենալ մի քանի թանկարժեք հագուստ, ապա ճիշտ է կտրուկ համարձակ դառնալ ու սեքսուալություն պրոպագանդել և միևնույն ժամանակ խորհուրդ տալ հայ աղջիկներին՝ չվախենալ սեքսուալ լինել։ Սա մեղմ ասած քաղքենի դրսևորում է նրա կողմից։

 
 Խոսելով սեքսուալությունից չենք կարող անտեսել այն հայտնիներին, ովքեր այս շաբաթ ամեն կերպ բացեցին իրենց բարեմասնություններն ու ներկայացրեցին իրենց հետևորդներին։ Չնայած նրան, որ շաբաթը լի էր քաղաքական թեմաներով, հանրահավաքներով և այլ իրադարձություններով, բայց նրանց համար հետույքը մնում է հետույք և այն բացելու համար հստակ ժամանակահատված նշված չէ։

 
 Մինչ հայ աստղերը Հայաստանում բացում են միայն կուրծքն ու հետույքը, Քիմ Քարդաշյանն ԱՄՆ-ում մերկանում է ամբողջությամբ ու սեքսուալ լուսանկարներ հրապարակում։ Ինչ խոսք Քիմի դեպքում ամեն բան իրական է, կատարյալ և որ ամենակարևորն է՝ առանց ֆոտոշոփ։

 
 Աննա Դովլաթյանը չի մերկանում, սակայն կարողանում է բառիս բուն իմաստով ապրել բարտերով։ Այս անգամ է նա տուրիստական գործակալություններից մեկի հետ համագործակցության շնորհիվ անվճար մեկնեց Եգիպտոս։ Աննան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի պատվիրատուներն իրեն ու իր ընտանիքին ուղարկեն իրենց արտադրանքն ու տրամադրեն իրենց կատարած ծառայությունները։ Մի կողմից գովելի է, իսկ մյուս կողմից տհաճ ու էժանագին։

 
 Բարտերի թագուհին է համարվում նաև Աննա Թովմասյանն, ով գովազդում է ամեն բան։ Այս անգամ հերթը հասել է ոտնահարդարմանն ու այն զայրացրել ու զարմանք է առաջացրել շատ հետևորդների մոտ։ Մարդիկ զարմացած են, թե ինչքան կարելի է խնայել, որ հանրությանը ներկայացնել ոտքերիդ մատներն ու դրանց խնամքը։ Ո՞նց կարելի է այդքան ոչ էսթետիկ ու հակահիգիենիկ գովազդ անել։ Արդյո՞ք նույնը հնարավոր չէր անել աչքին ավելի հաճելի տարբերակով։ Եվ էլի շատ հարցեր կան, որոնց պատասխաններն անհայտ են։

 
 Շաբաթը, ցավոք սրտի, ողբերգական ավարտ ունեցավ․ չարաբաստիկ վրաերթի պատճառով մահացավ հայտնի երգերի հեղինակ, լրագրող Սոսի Խանիկյանը։ Հայ հայտնիներից շատերն իրենց միկրոբլոգներում անդրադարձան ու ցավացին Սոսիի ոգբերգական մահվան համար։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում