Home ՍՈՑՑԱՆՑԵՐ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը թող նոր սկիզբ ավետի հայի ու Հայաստանի համար». Արմինկա
Home ՍՈՑՑԱՆՑԵՐ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը թող նոր սկիզբ ավետի հայի ու Հայաստանի համար». Արմինկա

«Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը թող նոր սկիզբ ավետի հայի ու Հայաստանի համար». Արմինկա




Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, գրառում է կատարել՝ եկեղեցում արված լուսանկար հրապարակելով։

«Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը թող նոր սկիզբ ավետի հայի ու Հայաստանի համար:

Թող սրբվի ամեն արցունք ու ցավ, թող լինի մխիթարություն որդեկորույս մայրենին, լինի ապաքինում վիրավոր զինվորներին, լինի լույս ու հույս մեր երկրին ու մեր ժողովրդին:

Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ:
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»,- գրել է նա։