Վիկ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են

Բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը եւ «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։ Լուրը Аysor.am-ի հետ զրույցում հաստատել է Ջավահիրը:
«Ամուսնացել ենք հոկտեմբերի 1-ին, բայց նախօրոք պլանավորած հարսանիքը չարեցինք, քանի որ պատերազմ էր սկսվել։ Եկեղեցում պսակադրվեցինք ու մեր ամուսնությունը ԶԱԳՍ-ում գրանցեցինք»,- նշել է նա:
Վիկ Դարչինյանը նախկին ամուսնությունից 2 որդի ունի։ Նախկին կինն ազգությամբ ռուս է։

Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ:




