Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Դոն Կիխոտը՝ 21-րդ դարում, կամ ի՞նչ պատահեց «Մի անգամ դպրոցում». ֆիլմի երկրորդ մասն արդեն մեծ էկրաններին է
- Get link
- X
- Other Apps
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված բազմաթիվ հերոսների հետ է այս ընթացքում հանդիպել:
Քանի որ պատերազմում վիրավորում ստացած ԱԺ պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը հանրային դեմք է, իսկ նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվողները շատ են, պատգամավորը մանրամասներ է ներկայացրել Միքայելյանի առողջական վիճակից.
«Այցելել եմ հրամանատարին: Նրան այսօր կրկին վիրահատել են, վիճակը կայուն է: Բժիշկները փորձում են հասնել ոտքերի և մեջքի մեջ (ողնաշարի հատվածում) մտած բեկորներին, բայց կարծես ոչ բոլոր բեկորներն են հաջողվում դուրս բերել մարմնից։
Բայց այդ բեկորները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Սասուն Միքայելյանին չեն անհանգստացնում հոգեպես։ Նրա դուխը բարձր է ավելի, քան երբևէ, մշտապես շեշտում է, որ պետք է հնարավորինս շուտ դուրս գա հիվանդանոցից և կրկին միանա առաջնագծի հերոսներին։ Այսինքն նրա՝ «փրթելու» կոչը առավել քան արդիական է, և հումոր է անում, թե «ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»...
Հրամանատարին մաղթենք շուտափույթ ապաքինում և քայլելու ունակության վերականգնում.. Բոլոր վիրավոր հերոսներին՝ շուտափույթ ապաքինում։
Փա՛ռք մերօրյա բոլոր հերոս տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայում հանուն հայրենիքի»,- գրառել է Թովմասյանը:
Կարդա նաև
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Դոն Կիխոտը՝ 21-րդ դարում, կամ ի՞նչ պատահեց «Մի անգամ դպրոցում». ֆիլմի երկրորդ մասն արդեն մեծ էկրաններին է
- Get link
- X
- Other Apps
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps