«Եկեք անվճար տարեք»․ Գոհար Ավետիսյանը 8,5 տոննա ծիրան և դեղձ է գնել հայերից - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եկեք անվճար տարեք»․ Գոհար Ավետիսյանը 8,5 տոննա ծիրան և դեղձ է գնել հայերից


Գոհար Ավետիսյան .«Դիմահարդարում ...

ՌԴ-ում բնակվող հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր Instagram-ում հրապարակում է արել՝ Մոսկվայում հայկական ծիրան և դեղձ բաժանելու ակցիայի մասին․

«Նույնիսկ աշխարհից կտրված՝ հոգալով նորածին երեխայիս մասին, ես ամեն առավոտ կապի մեջ եմ Սոֆյա Բրոյանի հետ (բլոգեր, դերասանուհի)․ մենք մտածում էինք, թե ինչպես նպաստենք Հայաստանից մրգերի վաճառքի գործին։ Մենք յուրաքանչյուրս 2 տոննա դեղձ ու ծիրան ենք գնել, մեզ նաև միացել է հայկական եկեղեցին», - գրել է Ավետիսյանը։

Նա նաև հորդորել է հայկական բարիքները տուն տանել, պահածոներ պատրաստել, ինչպես նաև՝ թարմ մրգեր հյուրասիրել երեխաներին․

«Ընդհանուր 8,5 տոննա հայկական ծիրանն ու դեղձը բոլորովին անվճար կբաժանվեն Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցու մոտ ներկա բոլոր ցանկացողներին:

 Այնպես որ, անպայման եկեք և վերցրեք մեր բարության և սիրո մի մասնիկը», - գրել է Գոհարը: