Ինչպե՞ս չի սիրում, երբ իրեն դիմում են, եւ ո՞րն է արտաքինի վերաբերյալ ամենազավեշտալի բամբասանքը. 20 հետաքրքիր փաստ Իրինա Այվազյանի մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպե՞ս չի սիրում, երբ իրեն դիմում են, եւ ո՞րն է արտաքինի վերաբերյալ ամենազավեշտալի բամբասանքը. 20 հետաքրքիր փաստ Իրինա Այվազյանի մասին




Այս դերասանուհին իրեն էմցիաներ արտահայտող մարդ չի համարում, բայց շրջապատին միշտ վարակում է դրական էմոցիաներով:

«20 փաստ հայտնիների մասին» խորագրում զրուցել ենք Իրինա Այվազյանի հետ, որն իրեն բնորոշ անկեղծությամբ ու հումորով է պատախանել NEWS.am STYLE-ի բլից հարցերին:

Օրդ սկսվում է...
Քնելու ցանկությամբ (ծիծաղում է):

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Կաթնային սուրճ:

Կերակուր, որը տանել չես կարողանում:
Կարմիր սուպ ու սունկ:

Հասակդ ու քաշդ:
Հասակս` 154 սմ, քաշս`61 կգ:



Երբ մի բանով հիանում ես, ի՞նչ բառ ես օգտագործում:
«Հեսա կլացեմ», «սուպեր ա» կամ «դզեց»:

Երբ բարկանում ես, միանգամից արտահայտվո՞ւմ ես, թե՞ զսպում:
Հիմնականում միանգամից արտահայտվում եմ: Կախված է իրավիճակից:

Ինչպե՞ս ես սիրում, երբ քեզ դիմում են:
Անկեղծ ասած` կարեւորը չասեն «Իռա» կամ «Իռեն»: Հասկացել եմ, որ վերջերս ինձ դուր է գալիս, երբ ասում են «Իրինչուկ» (ծիծաղում է):



Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Շատ եմ վախենում բարձրությունից, անգամ եղել է, որ աստիճաններով նստած վիճակում եմ իջել:

Գեւորգի մեջ ամենասիրածդ հատկանիշը:
Լավ ու սիրված հատկանիշները շատ-շատ են, դրա համար հատուկ չեմ կարող առանձնացնել, ավելի հստակ չսիրածներս կարող եմ նշել (ծիծաղում է):



Ուժեղ ու թույլ կողմերդ:
Ուժեղ կողմերիցս մեկն այն է, որ ամեն ինչ կարողանում եմ ներել, այլ հարց է` տվյալ մարդու դերը ինչպես կփոխվի դրանից հետո, իսկ թույլ կողմերիս մասին չեմ սիրում խոսել, որ դրանք չօգտագործեն իմ դեմ (ծիծաղում է):

Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:
Հիմա` հայկական ֆիլմերը, հատկապես «Ուրախ ավտոբուսն» ու «Մեր մանկության տանգոն»:

Ո՞ր տարիքիդ հետ են կապված հուշերիդ մեծ մասը:
Իմ կյանքն իրականում լի է վառ հիշողություններով, ամեն տարիքի հետ կապված ունեմ հիշելու բաներ, բայց ավելի շատ սիրում եմ վերհիշել 10-15 տարեկանում ունեցած հուշերս:



Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:
Չկա այդպիսի օր: Վատ օրեր շատ են եղել, որոնք կարելի էր ջնջել, բայց դրանք հետագայում ցույց են տալիս իրենց դրական կողմերը:

Առաջին անգամ, ե՞րբ ես սիրահարվել:
Դպրոցում:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Բեժը:

Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:
13-14 տարեկանում` ընկերուհիներիս, ովքեր մեր դիմացի տանն էին ապրում ու մեր լվացքի պարանն ընդհանուր էր: Սովորություն ունեինք պարանով նամակներ փոխանցել միմյանց:



Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:

Անցած տարի`ծննդյանս օրը, երբ շատ տխուր էի, ու ընկերներս շատ անսպասելի մտան ներս: Ուրախությունից լաց եղա, նման բան հազվադեպ է լինում, միշտ էմոցիաներս անիմաստ ներս եմ գցում:


Ավելին այստեղ