Շողեր Թովմասյանի որդու 6-ամյակը եւ ԱՄՆ մեկնելու առիթը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շողեր Թովմասյանի որդու 6-ամյակը եւ ԱՄՆ մեկնելու առիթը



Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի որդին օրերս դարձել է 6 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ Ալեքսանդրի տարեդարձը նշել են՝ մայր ու որդի լողավազան այցելելով:

«Ալեքսը ուզում էր երեխաների հետ տոնել, բայց համավարակով պայմանավորված՝ հյուրերը վախեցան եւ չեկան: Դրա համար լողավազան գնացինք, շատ լավ ժամանակ անցկացրինք»,-նշել է նա:
Շողերն ասել է, որ տարեդարձի առթիվ տղան հատուկ նվեր չի խնդրել, քանի որ իրենք առանց առիթի էլ նրան հաճախ են անակնկալներ մատուցում: Ալեքսանդրը լեգոների մեծ սիրահար է, եւ տարեդարձի տորթը հենց այդ թեմատիկայով է եղել:



Հետաքրքրվել ենք նաեւ ընտանիքի առօրյայից.«Չնայած որ առանց աշխատանքի ենք մնացել, այս ամիսներին միասին լավ ժամանակ ենք անցկացրել: Կորոնավիրուսային իրավիճակը մեր մի շարք ծրագրեր է խափանել, բայց առաջիկայում պատրաստվում եմ Միացյալ Նահանգներ մեկնել՝ հանգստի»:


Լուսանկարները տրամադրել է Շողեր Թովմասյանը
Նյութի աղբյուրը այստեղ