«Ես երջանիկ եմ անչափ, որ կողքիս ես»․ Էդ Իգիթյանի կնոջ ջերմ գրառումը
«Իմ կես, ես քեզ հետ կիսում եմ իմ երջանիկ պահերը, հոգսերն ու վախերը, ամեն-ամեն ինչ։ Միայն այդպես կարելի է հասկանալ միմյանց համար եք ստեղծված, թե՞ ոչ: Ու ես դա շատ շուտ եմ հասկացել՝ կիսելով քեզ հետ ամեն ինչ։ Շնորհակալ եմ քեզ, որովհետև դու իսկական տղամարդու վառ օրինակ ես ինձ համար, ում վրա կարող ես իրոք հենվել ամեն հարցում ու վստահ լինել։ Ես երջանիկ եմ անչափ, որ կողքիս ես»,- գրել է Էդգարի կինը։






