Վիկտորյա Սահակյանը՝ սեքսի թեման շոշափելու եւ ներքնազգեստներ գովազդելու մասին
Վիկտորյա Սահակյանը վերջերս որպես մոդել կրկին համագործակցել է Իննա Խոջամիրյանի հետ եւ ներկայացնում է նրա «Insomnia» ապրանքանիշի ներքնազգեստների նոր հավաքածուն: Սեւանում նկարահանումների, մարդկանց արձագանքի մասին Կամերային թատրոնի դերասանուհին պատմել է BRAVO.am-ին, նաեւ անդրադարձել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած իր հարցազրույցներից մեկին:
«Իննան առաջարկեց, սիրով համաձայնեցի: Ինչպես նախկինում էի ասել, շատ հավանում եմ թե՛ բրենդը, թե՛ աշխատանքը նրանց հետ. պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում, աշխատանքն էլ արագ եւ որակյալ է ստացվում»,-նշել է նա եւ հավելել, որ չի եղել այնպիսի մի նմուշ, որը հրաժարվել է հագնել.«Էսթետիկ գույներով են եւ սեքսուալ»:

Իսկ ծնողների արձագանքի մասին ասել է.«Մայրս բավական հանգիստ արձագանքեց, որովհետեւ ես արդեն 7 տարի է՝ ապրում եմ Երեւանում, ծնողներիցս հեռու: Իհարկե, միշտ անհանգստացել է, հսկել իմ քայլերը, բայց քիչ-քիչ սովորել է նրան, որ հնարավոր է՝ ունենամ նաեւ այսպիսի աշխատանք: Գիտի՝ ցանկացած բան, որ անում եմ, թեկուզ անհատական ֆոտոշարքերը սոցցանցային էջերի համար, էլի աշխատանք է: Հաստատ ոչ ոք սիրուն լուսանկարներ չի անում եւ պահում իր արխիվում, որ հետագայում երեխաներին ցույց տա: Մաման բավական ադեկվատ է վերաբերվում իմ գործունեությանը եւ վստահում է, իսկ պապան չգիտի»:



Լուսանկարները՝ «Insomnia» ապրանքանիշի
Նյութի աղբյուրը այստեղ





