«Ինձ համար շրջան է վերանայելու, ուսումնասիրելու մարդկանց և նրանց պահվածքը տարբեր իրավիճակներում». Սիրուշոյի նոր լուսանկարներն ու գրառումն ԱՄՆ–ից
Երգչուհի Սիրուշոն այս օրերին գտնվում է ԱՄՆ–ում, որտեղից նոր լուսանկարներ է հրապարակել և հայտնել Լոս Անջելեսում նոր աշխատանքներվ զբաղվելու մասին։
«Աշխատում եմ մի քանի ծրագրի վրա... նաև ինձ համար շրջան է վերաարժեքավորելու, վերանայելու... ուսումնասիրելու մարդկանց և նրանց քայլերը, պահվածքը տարբեր իրավիճակներում: Շրջան է ավելի խորքային տեսնելու… լսելու… զգալու ու ստեղծագործելու…»,– Ինստագրամի իր էջում գրել է երգչուհին։







