Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուի ցուցադրությունը` Լուիզա Ներսիսյանի և Սոֆի Դևոյանի մասնակցությամբ. ՖՈՏՈ
Անկախ նրանից, թե կինը որ սերնդի ներկայացուցիչ է, օժտված է յուրահատուկ գեղեցկությամբ: Այս հաղորդագրությունն է դիզայներ Մանուկ Ալեքսանյանը փորձել փոխանցել իր նոր հավաքածուի միջոցով:
Դեֆիլեի անցկացման վայրի ընտրությունը Մանուկի դեպքում ոչ սովորական է լինում: Եթե նախորդ անգամ մոդելները քայլում էին երևանյան էլիտար շինություններից մեկի ավտոկայանատեղիում, այս անգամ դիզայների ընտրությունը կանգ էր առել Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճի նախասրահի վրա:
Ըստ դիզայների՝ իր մուսաները տարբեր տարիքային խմբի երկու գեղեցիկ կանայք են. դեֆիլեի բացումն արեց Լուիզա Ներսիսյանը, փակումը՝ Սոֆի Դևոյանը:









