Ջենիֆեր Լոպեսի ռոմանտիկ նշանադրության լուսանկարները - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջենիֆեր Լոպեսի ռոմանտիկ նշանադրության լուսանկարները



49-ամյա Ջենիֆեր Լոպեսն ու 43-ամյա նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նշանադրվել են: Նախ, երգչուհին սոցցանցային իր էջում հրապարակեց ադամանդե մեծ քարով նշանադրության մատանին, սիրեցյալն էլ իր հերթին հետեւորդներին տեղեկացրեց, որ Լոպեսը համաձայնել է իր կինը դառնալ՝ «Նա ասել է՝ այո»:

Հետո արդեն հայտնի դարձավ, որ մարզիկն ամուսնության առաջարկն արել է Բահամյան կղզիներում համատեղ հանգստի ժամանակ: Լոպեսն օրեր անց միայն ինստագրամյան իր էջում հրապարակեց ծովափին տեղի ունեցած ռոմանտիկ առաջարկության լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք:

Նշենք, որ փորձագետները Լոպեսի նշանադրության մատանու արժեքը գնահատում են շուրջ 4,5 միլիոն դոլար:






Աղբյուրը՝ People.com