Քրիստինե Պեպելյանը որդու հետ տեսանյութ է հրապարակել նրա 3 ամսականի առթիվ
Երգչուհի Քրիստինե Պեպելյանի որդին՝ Արեգը, այսօր դարձավ 3 ամսական, ինչի առթիվ մայրիկն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել որդու հետ և գրել. «Դու եկար իմ կյանք, իմ Կյանք»։
Երգչուհու հրապարակած տեսանյութը ներառում է տարբեր փուլերում որդու հետ նկարված պահեր և ուղեկցվում է Հայկոյի երգով, որի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։
Իր հրապարակումներում Քրիստինեն շարունակում է ցույց չտալ երեխայի դեմքը։
Երգչուհին սովորաբար փակ է պահում անձնական կայնքը, սակայն մայր դառնալուց հետո պարբերաբար գրառումներ է անում որդու և նոր կարգավիճակի բերած երջանկության մասին։





