Մխիթարյանն «Արսենալի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստն է
Այս անգամ նա ճանաչվել է ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: «Անակնկալ չէ, որ գոլեր ու գոլային փոխանցումներ կատարելուց հետո Հենրիխ Մխիթարյանն այս ամիս ճանաչվեց լավագույնը»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում:
Երկարատեւ վնասվածքից հետո կիսապաշտպանը վերադարձավ այս փետրվարին ու յուրաքանչյուր խաղում էլ աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ: Երկրպագուների 40 տոսկոսը նրա օգտին է քվեարկել, Մխիթարյանին հաջորդել են Ալեքսանդր Լակազետն ու Բերնդ Լենոն:





