5 տարի առաջ բաժանված Գևորգն ու Նաստասյան սիրային զույգի են խաղում - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

5 տարի առաջ բաժանված Գևորգն ու Նաստասյան սիրային զույգի են խաղում



Գևորգ Գրիգորյան–Նաստասյա Գոլովկո զույգը ժամանակին հայկական շոու բիզնեսում բավականին քննարկվող էր։ Նրանք խոսում էին ապագա ամուսնության ու իրար շատ սիրելու մասին, բայց կյանքի որոշակի փուլում բաժանվելու որոշում կայացրին։ Բաժանումից և իրար հետ որևէ շփում չունենալուց 5 տարի անց Գևորգն ու Նաստասյան միասին հանդես են գալիս պրոդյուսեր Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալում, խաղում են սիրահար զույգի։

«Նաստասյայի հետ խաղալն ինձ համար անակնկալ չէր, որովհետև ինքս եմ Ելենային առաջարկել նրա թեկնածությունը` հաշվի առնելով իր կերպարի առանձնահատկությունները, իմանալով նրան` որպես խաղընկեր։ Ինձ թվում է` չեմ սխալվել այդ առաջարկով։ Երբեք թույլ չեմ տվել, որ անձնականը ներխուժի իմ աշխատանքի մեջ»,– ասաց Գևորգը։