Գալկինը պատմել է Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու խնդիրների մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գալկինը պատմել է Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու խնդիրների մասին



Ռուս հաղորդավար, կատակերգու Մաքսիմ Գալկինը հայտնել է, որ իր կնոջ՝ Ալլա Պուգաչովայի համար դժվար է տրամադրվել աշխատանքի Կրեմլում կայանալիք համերգին ընդառաջ:

Ինչպես գրում է Life.ru-ն, Գալկինը շեշտել է, որ Պրիմադոննան այժմ իրեն ամբողջովին նվիրել է երեխաների և ամուսնու մասին հոգ տանելուն:

«Նրա համար ամեն անգամ դժվար է բեմ վերադառնալ, և այժմ էլ դժվար է, քանի որ Ալլային նա ինքն էլ չի հիշում», - խոստովանել է հաղորդավարը Он и она հաղորդման ժամանակ:

Գալկինի խոսքով՝ այս անգամ Պուգաչովան «բեմ է դուրս գալու որպես արտիստուհի և ոչ թե կին»: