Նատալիա Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը.մանրամասներ շոուից
Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:
Շրջագայության ընթացքում երգչուհին հանդես կգա 16 քաղաքներում և, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր համերգին կներկայացվեն 22 երգեր:

«Լինելով ուրուգվայցի՝ ես մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը»,-նշել է Նատալիա Օրեյրոն:
Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում: Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:






