Երևանում համերգով հանդես կգա Անգելինա Կապլանը
Երևանում մենահամերգով հանդես կգա հայտնի երգչուհի Անգելինա Կապլանը: Համերգը տեղի կունենա մարտի 9-ին օպերային թատրոնի տարածքում գտնվող «Շանսոն» ակումբում:
Կապլանը յուրահատուկ սեր է տածում հայերի ու Հայաստանի նկատմամբ: Նա մեր երկրում հայտնի է բազում երգերով, որոնք նվիրված են հենց Հայաստանին: Դրանցից են, օրինակ, «Ереван», «Горы» և այլ ստեղծագործություններ: Սա երգչուհու երկրորդ երևանյան համերգն է: Հնչելու են հին ու սիրված, ինչպես նաև նոր գործեր: Երեկոյի ընթացքում հանդես կգա նաև Անգելինայի մտերիմ Լոլա Ծերեթելին, ով որպես հյուր մի քանի երգ կկատարի:
Անգելինա Կապլանը ծնվել է Ուկրաինայում, մանուկ հասակից սեր էր տածում երգի ու երաժշտության հանդեպ: Սովորել է դաշնամուր նվագել: 1990-ականներին ընտանիքով տեղափոխվում են Իսրայել, որտեղ ապագա երգչուհու հայրը խումբ է հիմնադրում, իսկ Անգելինան խմբում սկսում է հանդես գալ որպես վոկալիստ: 1999-ին սկսում է հանդես գալ Իսրայելում շատ հայտնի «Շամպանյա» անսամբլի կազմում: Անգելինան սկսում է շրջագայել ու հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում: 2004 թվականին թողարկել է իր առաջին սոլո սկավառակը:







