Արևիկ Գևորգյանը հերքում է իր ամուսնալուծության մասին լուրը
Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի Արևիկ Գևորգյանը, որն ամուսնացել էր 2017 թվականի ամռանը, բաժանվել է ամուսնուց:
Tert.am Life-ը կապ է հաստատել Արևիկի հետ պարզելու լուրի իսկությունը: Դերասանուհին հարցը լսելուց հետո արձագանքել է. «Կներեք, չեմ ուզում մեկնաբանել»:
Ավելի ուշ Արևիկը կապվեց մեզ հետ և ասաց, որ հերքում է տարածված լուրը։ «Ես չեմ ամուսնալուծվել»,- նշեց նա։





