Love Story. Մովսես Երեմյան և Աննա Սիմոնյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Love Story. Մովսես Երեմյան և Աննա Սիմոնյան


Հրեշտակներն անվանում են այն երկնային հաճույք, սատանաները՝ դժոխային տառապանք, իսկ մարդիկ՝ սեր։ Խոսքերը դեռևս 18-րդ դարի լրագրողինն են, իսկ այսօր ես իմ հյուրերից հասկացա, զգացի և «բռնեցի» մի պարզ ճշմարտություն՝ սերն էներգիա է:


-Ամեն ինչ սկսվեց, երբ….
Մովսեսն իր ընկերոջ հետ ծննդյան առիթի էր մասնակցում, և իր մայրիկի հետ ներս է մտնում Աննան.
Մովսես -Անհետաքրքիր էր ամեն ինչ, ու մեկ էլ՝ Աննան. արդեն հետաքրքիր էր: Ես սպասում էի, որ կգա մեր սեղան կնստի, բայց իր մաման հենց իմ դիմաց նստեց, իսկ Աննան՝ ինձ լրիվ հակառակ կողմ. այնպես, որ իրեն տեսնելու համար պետք է պտտվեի:
Աննա -Ու պտտվում էր…(ծիծաղում է.-հեղ.):
-Առաջին դիալոգը…
Չի եղել, մեր մոտ առաջինը պար է եղել: Սեր՝ առաջին պարից:
KAR_4113ps
-Պարը…
Աննա -Մենք երկուսս էլ կոմպլեքս չունենք պարելու: Երաժշտություն, և ես անկախ տրամադրությունից կպարեմ. Մոսոն էլ երևի…
Մովսես -Չէ՜, ես քո համար պարեցի, թե չէ չէի պարի:
-Հետո տանգո…
Մովսես -Մարտին Մկրտչյանի «Պատահական» երգն էր:
Աննա -Չենք խոսացել ոչինչ, միայն պարել ենք: Ինչ-որ տարօրինակ զգացողություն ունեի, որ արդեն ծանոթ ենք:
Մովսես -Կարողա անցյալ կյանքում միասին ենք եղել (ժպտում է.-հեղ.):
Հետո ձեռքից բռնել եմ, դուրս ենք եկել: Հեռախոսահամար ուզեցի, տվեց ու….
Ես բարձրացա վերև, իմ ընկերը արդեն վիճել էր….իրականում ճանաչելով իրեն՝ ես այդտեղ էի դա կանխելու համար, բայց արդեն իմ ուշքն ու միտքն Աննայի հետ էր:
KAR_4117ps
-Մովսես Երեմյան անունը…
Աննա -Ես չեմ իմացել:
Քույրս է իրեն լավ ճանաչել. Մովսեսը փոքր ժամանակ դասավանդել է իրեն: Ես թույլ հիշում եմ, որ ծնունդից առաջ ինչ-որ խոսակցություն է եղել՝ Մովսես Երեմյանն էլ է այնտեղ լինելու….ես չեմ լսել ու միայն իրեն հանդիպելուց հետո եմ հիշել, որ քույրիկս նման բան է ասել:
Մովսես -Բայց դու հենց դուռը բացեցիր, միանգամից ինձ նայեցիր:
Աննա -Ուղղակի դու ամենալայն ժպիտով էիր ինձ ժպտում, դու ինձ էնքան ուշադիր էիր նայում, Մո՜ս…(ժպտում է.-հեղ.):
-Առաջին զանգը…
Մովսես -Մենք գնացինք այդտեղից, արդեն կեսգիշեր էր…. ես զանգեցի ու պարզվեց՝
«…Անհայտ բաժանորդ»:
-Խաբել եք, որովհետև…
Աննա -Միտումնավոր…խառնվել էի իրար, մտածում էի՝ իմ համարը ինչի պետք է անծանոթ տղայի տամ: Թվերը խառնել եմ, կարծեմ, իմ համարից փոխել մի քիչ:
Մովսես -Ես այդ ժամանակ փնտրտուքների մեջ էի, ընդհանուր ծանոթների միջոցով
իմացել էի, որ իրենց ամառանոցում է, 3 օր այնտեղ է լինելու: Բայց որ խաբել էր, մի տեսակ հաճելի չէր այդ պահը….
Աննա -Մի քանի օր հետո ես փոշմանեցի: Սոցցանցով գրեցի ու փոխանցեցի ճիշտ համարը:
KAR_4156ps
-Առաջին ժամադրությանը…
Աննա -Մոսոն ուշացավ:
Ես իրեն սպասել եմ: Զանգեցի…հիշում եմ ասաց՝ մտի ծաղիկների խանութ, գալիս եմ (ծիծաղում են.-հեղ.):
Հետո քայլեցինք, նստեցինք, խոսեցինք….հիշում եմ, որ հետաքրքիր անցավ. չէի ուզում տուն գնալ:
Մովսես -Ընդհանրապես, մեր ամբողջ ընկերության շրջանն է անցել շատ հետաքրիր, հավես: Թո՜ւյն էր….ու մենք մինչև հիմա էլ ընկերներ ենք:
-Առաջին համբույրը…
Մովսես -Եղել է Թումանյանի այգում, մեր հանդիպումից մոտավորապես քանի՞ օր հետո  ասենք….(ծիծաղում է.-հեղ.):
Չե՛նք ասում:
Աննա -Շատ ռոմանտիկ է եղել, շա՜տ, ու հենց այդ պահին շատրվանները միացան…մենք մենակ էինք….
-Հեռավորությունը….
Աննա -Մենք հանդիպում էինք, բայց, որպես այդպիսին, հեռանկարային ծրագրեր չկային:
Առաջին հանդիպման ժամանակ ես անգամ ասացի՝ գիտես ես Նյու-Յորքում եմ ապրում հիմա, ու հեռավորությունը խաղ ու պար չի, բայց Մոսոն էնքան թեթև պատասխանեց, որ ես էլ սկսեցի հավատալ:
Մովսես -Ես այդ շրջանում ուզում էի ազատ լինել ու հենց այդ ժամանակ….հասկացա, որ պետք է լուրջ լինի. կամ այս կողմ կամ այն կողմ:
KAR_4123ps
-Ամուսնության առաջարկը….
Մովսես -Չի եղել. մենք պարզապես որոշեցինք…. ես այստեղ էի, Աննան՝ Լոս Անջելոսում:
-Որոշումը….
Աննա –Մեր տանը խոսքը խոսքի ետևից Մոսոն ծնողներիս նշանադրության մասին ասաց: Օրը որոշվեց՝ հենց ծննդյանս օրը:
Իսկ հարսանիքի օրը որոշվել է կոպեկի միջոցով:
-Հատուկ առիթների տպավորիչ պահերը….
Աննա -Ես հիշում եմ Մովսեսի երգելը: Իմ մտքի ծայրով էլ չէի անցկացրել, որ երգելու է: Միկրոֆոնը վերցրեց, մեր հարսանիքի ռոլիկը սկսվեց, ու ես միանգամից փշաքաղվեցի, լացեցի:
Ամենալավ պահն էր (ժպտում է.-հեղ.):
Մովսես -Աննայի անկնկալն էլ ես եմ հիշում. Ֆլեշմոբը աղջիկների հետ: Հավես էր, անսպասելի, սիրուն էր շատ:
Մեր հարսանիքը ուրախ է անցել, մարդիկ մինչև հիմա հիշում են: Հիշում եմ ժամն արդեն 1-ն էր, բայց սրահում լիքը մարդ կար, չէին գնում:
-Ամուսնության սկիզբը…
Աննա -Բարդ է….մինչև մեծանում ենք ամուսնության մեջ: Պետք է հասկանալ, որ մինչև ամուսնանալը յուրաքանչյուրն արդեն կյանք է ապրել և մինչև քեզ ունի իր սովորությունները, բնավորության գծերը, չսիրած բարեկամները….ու պետք է հաճախ միմյանց զիջել:
Մովսես -Եթե իրոք սիրում ես, անցնում է դժվարությունը: Եղել է անգամ ինչ-որ շրջան, որ առանձնացել ենք միմյանցից:
Այդ ժամանակ Աննան խուսափում էր ինձանից, նեղացած էր ու պատճառ ուներ: Մի օր պատահական հանդիպեցինք, 10 րոպե խնդրեցի խոսալու համար ու….
Աննա -Փախցրեց Ծաղկաձոր (ծիծաղում ենք.-հեղ.):
Փորձությունը մեզ բերեց, իրար հետ ավելի ուժեղ միացրեց…
KAR_4170 new
-Սպասված լուրը…
Մովսես -Ես այդ օրը շատ լավ եմ հիշում.
Աննան ասաց՝ ոնցոր հղի եմ:
Աննա -Մովսեսն էլ՝ լո՞ւրջ:
(Ժպտում են.-հեղ.):
-Անրիի ծնունդը…
Աննա –Անրին ծնվել է Նյու Յորքի Մանհեթեն քաղաքի Լենոքս հիվանդանոցում՝ ժամը 1:11-ին:
Մովսես -Աննայի սիրած թվերն են:
Աննա -Ես հիշում եմ, որ հիվանդանոցի միջանցքում քնած էր իմ ամբողջ ընտանիքը:
 Մովսես -Իսկ ես արդեն Աննայի եղբոր հետ հասցրել էի խմել հայկական կոնյակը:
-Անրին…
Աննա -Անրին ծնվել է այնպիսին, ինչպիսին, որ իրեն պատկերացրել եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ