Անի Երանյանը տոնում է ծննդյան տարեդարձը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անի Երանյանը տոնում է ծննդյան տարեդարձը



Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանն փետրվարի 4-ին տոնում էր ծննդյան տարեդարձը։ Անին դարձավ 28 տարեկան, ինչի առթիվ Ինստագրամի իր էջում գրություն է հրապարակել և շնորհավորել ինքն իր տարեդարձը.

«28 տարեկանը մեծանալ չէ։ Այս տարիքը միայն նոր հայացք է հաջորդ 365 օրվան»։

Նախորդ տարին Անիի համար շատ կարևոր էր։ Վերջին տարիներին Մոսկվայում բնակություն հաստատած երգչուհին արեց իր քայլերը երգի բնագավառում, թողարկեց նոր տեսահոլովակ Ani’E բեմական նոր անվամբ։

Անին նաև սինգլներ թողարկեց։ Հայաստանում հայտնիություն ձեռք բերած դերասանուհին հիմա փորձում է իր քայլերն անել ռուսական շոու բիզնեսում։ Անին նաև կերպարային կտրուկ փոփոխություն արեց, որը լայն քննարկումների առարկա դարձավ։