Սոս Ջանիբեկյանի սիրառատ լուսանկարը դստեր հետ
Դերասան Սոս Ջանիբեկյանն օգոստոսին հայր դարձավ։ Նրա և ոճաբան Մադոննա Հարությունյանի դուստրն արդեն 5 ամսական է։
Հայրիկն Ինստագրամի «սթորի» հավելվածում ջերմ լուսանկար է հրապարակել դստեր հետ։ Մադոննան էլ օրեր առաջ ընտանեկան լուսանկար էր հրապարակել իր «սթորիում»։ Ամուսինները բավականին պասիվ են ընտանեկան լուսանկարներ հրապարակելու առումով, բայց դստեր հետ լուսանկար հրապարակելու գայթակղությանը, երբեմն, չեն դիմանում:
Զույգի աղջկա անունն Անաիս է, որը Սոսի մայրիկի անվան` Անահիտի միջազգային տարբերակն է։
Նշենք, որ Սոսն ու Մադոննան ամուսնացած են մոտ երկու տարի։
.jpg?1549031024800)






