Մահացել է Միշել Լեգրանը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է Միշել Լեգրանը



86 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանը: Այս մասին հայտնում է Monde թերթը՝ նրա մամուլի խոսնակին հղումով:

Լեգրանը հայտնի է նախևառաջ ֆիլմերի համար գրած երաժշտություններով՝ մասնավորապես «Շերբուրյան անձրևանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» և այլ ֆիլմերի երաժշտությամբ: Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար:

Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։

1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: