Աջակցենք Փարոս երգչախմբին
Ֆրանսիական կողմը հոգում է հենաշարժողական և այլ տեսակի հաշմանդամություն ունեցող երգիչներից կազմված այդ երգչախմբի բոլոր կարիքները, հայկական կողմին թողնելով միայն ինքնաթիռի տոմսերի գնման հարցը, որը առկա խնդիր է ներկա պահին:
Համերգները կայանալու են Փարիզի մի շարք հայտնի մշակութային վայրերում, ներառյալ Les Invalides հանրահայտ համալիրում, որտեղ տեղի է ունեցել լեգենդար Ազնավուրի հրաժեշտի արարողությունը:
Խնդրում եմ պետական մակարդակով մոտեցում ցուցաբերենք և հարգենք մեր մշակույթն ու այն մարդկանց, ովքեր անհամբեր սպասում են այդ համերգներին։





