Քրիստինե Պեպելյանն ու որդին օրհնություն են ստացել - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քրիստինե Պեպելյանն ու որդին օրհնություն են ստացել



Երգչուհի Քրիստինե Պեպելյանն, ով վերջերս է մայր դարձել, որդու` Արեգի հետ լուսանկարներ է հրապարակել, որոնք երգչուհին ուղեկցել է ջերմ գրառմամբ. «Ընդամենը 40 օր է որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին... Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել... միշտ ներել։ Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: 
Քեզ գրկում եմ ու համոզվում։ Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝ կյանք ես տվել ինձ»,- գրել է երգչուհին։