Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը հրապարակել են իրենց որդու առաջին լուսանկարը
Դերասան Մովսես Երեմյանն ու կինը՝ պարուհի Աննա Սիմոնյանը, հրապարակել են իրենց որդու առաջին լուսանկարը։
Անրին այսօր դառնում է 6 ամսական։ Երկար ժամանկ ծնողները ցույց չէին տալիս նրա դեմքը, բայց այսօր բացառություն են արել։ Լուսանկարին կից ծնողները միևնույն գրառումն են արել։
«Հրաշք Անրի... թող քո առաջ բացվեն բոլոր դռները, որ կարողանաս սիրես ու վայելես այս կյանքը: Առողջ եղիր մարմնով ու հոգով, որովհետև մնացած ամեն բան քո ձեռքերում է: Թող հաջողությունը դառնա ստվերդ ու հետևի քեզ ամենուր: Թող սերը առաջնորդի քեզ կյանքում, որ ձեռք բերես մնայուն արժեքներ: Ավելի հաճախ ժպտա, որ երկարի մեր կյանքը:
Աստված քեզ հետ տղաս»,- իրենց էջերում գրել են Մովսեսն ու Աննան։





