Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը



 Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես և Դու» համերգային ծրագիրը:

Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին: Նրա երկացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է դանդաղ, լիրիկական երգերից մինչև պարային ստեղծագործություններ: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։

«Ես և Դու» ծրագիրը կապահովի բարձր տրամադրություն և իսկական տոն կդառնա արտիստի երկրպագուների համար: Համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլև արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա այստեղ արդեն իսկ ելույթ է ունեցել երկու համերգով: Ապրիլի 2-ի իրադարձությունն արտիստի թվով 3-րդ համերգն է մեր երկրում: Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը:

Տոմսերն արժեն 5000-60 000 դրամ: 
Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: