Էթերի Ոսկանյանը հերքել է իր ամուսնության մասին լուրերը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էթերի Ոսկանյանը հերքել է իր ամուսնության մասին լուրերը



Էլեկտրոնային մամուլում օրերս տարածում էին գտել դերասանուհի Էթերի Ոսկանյանի և երգիչ Գոռ Եփրեմյանի լուսանկարները։ Շատերը շտապել էին ենթադրել, որ նրանք ամուսնացել են, քանի որ լուսանկարներում Էթերին հարսի զգեստով է։ Այսպիսով` համացանցում շրջանառության մեջ էր դրվել Էթերիի և Գոռի ամուսնության մասին լուրը։

Ֆեյսբուքի իր էջում Էթերին անդրադարձել է թեմային և հայտնել, որ դա ապատեղեկատվություն է։
«Հարգելի բարեկամներ, ընկերներ և պարզապես ծանոթներ։ Համացանցում շրջանառվում է մի լուր, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Ես չեմ ամուսնացել, դրանք պարզապես լուսանկարներ են ֆիլմից, որը 2 տարվա վաղեմություն ունի: Զգոն եղեք և մի հավատացեք ամեն մի գրածի»,– մեկնաբանել է դերասանուհին։